-
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում և քննարկել են բարիդրացիական հարաբերությունների զարգացումն ու ռազմավարական համագործակցության հարցեր։
-
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվայի այցն Ադրբեջան հետաձգվել է: Նրա փոխարեն Ադրբեջան կգնա տեղակալը:
-
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հունվարի 23-ին Էր Ռիադում սիրիական ընդդիմության անդամների հետ քննարկել է Սիրիայում հակամարտության կարգավորման հարցերը:
-
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին մեղադրում է Թուրքիային՝ հաղորդում է Iraqi News-ը:
-
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը պաշտոնական այցով Թեհրանում է: ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ նա պայմանավորվել է համատեղ ատոմակայան կառուցելու ու նավթի մատակարարման մասին:
-
Հունական Hellenic Petroleum նավթային ընկերությունը և իրանական պետական նավթային NIOC ընկերությունը ստորագրել են երկարաժամկետ համաձայնագիր իրանական նավթի մատակարարումների մասին՝ տեղեկացնում է հունական ընկերության կայքը:
-
Հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացնում Քիշնևում՝ պահանջելով նորանշանակ կառավարության հրաժարականը և արտահերթ ընտրություններ:
-
«Մինսկի համաձայնագրերի տորպեդահարումը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմի»՝ Կիևում կայացած համաժողովում հայտարարել է ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
-
Իրանը Ֆրանսիայից Airbus 114 ինքնաթիռներ կգնի: BBC-ի փոխանցմամբ, ասել է տրանսպորտի նախարար Աբաս Ախունդին՝ նշելով, որ համաձայնագիրը կստորագրվի չորեքշաբթի` Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Փարիզ այցի շրջանակներում:
-
Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը կարող է մասնակցել ԱՄՆ-ում այս տարի կայանալիք նախագահական ընտրություններին որպես անկախ թեկնածու՝ գրել է New York Times պարբերականը՝ վկայակոչելով Բլումբերգի մերձավոր շրջապատի անանուն աղբյուրներին: